Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրեց 15-րդ տեղը
Սպորտ
11:30 20/01/2018
Հայաստան

Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրեց 15-րդ տեղը

Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հունվարի 19-ին տղամարդիկ հանդես են եկել կամավոր ծրագրով: Հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 127.14 միավորով եզրափակիչ անցած 24 մարզիկների մեջ զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը:

Կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում Հայրապետյանը վաստակել է 196.63 միավոր (անձնական ռեկորդ) և զբաղեցրել է 15-րդ տեղը: Սլավիկը լավագույն արդյունքը ցույց է տվել թե´ իր կարիերում, թե´ Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ:

Եվրոպայի չեմպիոն է դարձել Իսպանիան ներկայացնող Խավիեր Ֆերնանդեսը (295.55)՝ գերազանցելով ռուսաստանցիներ Դմիտրի Ալիևին (274.06) և Միխայիլ Կոլյադային (258.90):

Placeholder
Գեղասահքի ԵԱ. Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրեց 15-րդ տեղը