Աթլետ Լևոն Աղասյանը՝ Ղազախստանի միջազգային մրցաշարի հաղթող
Աշխարհում
18:57 22/01/2018
Հայաստան

Աթլետ Լևոն Աղասյանը՝ Ղազախստանի միջազգային մրցաշարի հաղթող

Ուստ Կամենոգորսկ քաղաքում (Ղազախստան) անցկացվել է «Օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիբակովայի Գրան Պրի» աթլետիկայի միջազգային մրցաշարը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է, որ եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մ 39 սմ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող: Հայ մարզիկը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Ղազախստանում Հայաստանը ներկայացրել են նաև վազորդներ Գայանե Չիլոյանը և Լիլիթ Հարությունյանը: Չիլոյանը 60 մ մրցատարածությունում 7.74 արդյունքով զբաղեցրել  5-րդ տեղը, իսկ Հարությունյանը 400 մ վազքում (58.57)՝ 7-րդ տեղը:

Placeholder
Աթլետ Լևոն Աղասյանը՝ Ղազախստանի միջազգային մրցաշարի հաղթող