Լևոն Արոնյանը հանդես կգա Tradewise Chess Festival-ում
Սպորտ
16:11 22/01/2018
Հայաստան

Լևոն Արոնյանը հանդես կգա Tradewise Chess Festival-ում

Հունվարի 23-ից փետրվարի 1-ը Ջիբրալթարում կանցկացվի Tradewise Chess Festival շախմատի ավանդական փառատոնը: ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ գլխավոր մրցաշարում (շվեյցարական մրցակարգ, 10 տուր) հանդես կգա հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մասնակիցների շարքում են հայտնի շախմատիստներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դավիթ Նավարան (Չեխիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) և այլք:

Placeholder
Լևոն Արոնյանը հանդես կգա Tradewise Chess Festival-ում