Տպավորություն է, որ ապացույցներ ենք լսում, թե գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա. Պիպոյան
Քաղաքական
16:28 23/01/2018
Հայաստան

Տպավորություն է, որ ապացույցներ ենք լսում, թե գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա. Պիպոյան

«Զեկուցողների հռետորաբանությունից ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք քննարկում ենք ոչ թե մեղմելու հնարավորությունըները, այլ լսում ենք ապացույցներ, որ գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա, մինչդեռ իրականում հակառակի հետ գործ ունենք, քանի որ հասարակայությունը գնաճն ընկալում է այլ կերպ, քան ներկայացված թվերն են»,- գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ  դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին ՝ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Գյուղնախարարը պատասխանեց. «Չէի ուզենա, որ իմ կողմից ներկայացված զեկույցի հետ կապված այնպիսի ընկալումներ լիներ, թե մենք արդարանում ենք։ Մենք ուղղակի ուզում ենք ասել, որ ճիշտ է գնալ տեխնոլոգիաների ներդրման, քան ուղղակի գնալ գների բարձրացման զսպման, քանի որ դա գումարի վատնում է, որ ուղղակի բերելու է այսօր զսպման, իսկ վաղվա թանկացու՞մն ինչ ենք անելու։ Կա շուկա, կան շուկայական գներ, մենք պետք է կարողնանք լինենք մրցակցային արտադրող, և պետք է թույլ տանք, որպեսզի տնտեսությունները զարգանան և եկամուտ ստանան»։

Placeholder
Տպավորություն է, որ ապացույցներ ենք լսում, թե գնաճը մեղմելու անհրաժեշտություն չկա. Պիպոյան