ԱՎԾ-ն զբաղվում է միայն փաստագրմամբ. կառույցի պետը՝ պատգամավորների հարցերին չպատասխանելու մասին
Քաղաքական
15:35 23/01/2018
Հայաստան

ԱՎԾ-ն զբաղվում է միայն փաստագրմամբ. կառույցի պետը՝ պատգամավորների հարցերին չպատասխանելու մասին

Լրագրողներն այսօր ԱԺ-ում Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանից հետաքրքրվեցին՝ ինչու նիստերի դահլիճում այդպես էլ չցանկացավ պատասխանել գնաճի վերաբերյալ պատգամավորների հարցերին:

«Հասարակությունը ԱՎԾ-ին պետք է ընկալի որպես առանձին մարմին, որը չպետք է ներքաշվի քաղաքական,վարչական, տնտեսական և այլ շահերի կոնֆլիկտների մեջ: Իսկ թանկացումների մասին ԱԺ լսումները վերաբերում են գների աճի պատճառներին: Մինչդեռ ԱՎԾ-ն զբաղվում է միայն փաստագրմամբ: Մենք արձանագրում ենք կոնկրետ գնային փոփոխությունները»,- ասաց Մնացականյանը՝ հիշեցնելով, որ 2016 թվականի իրենց տվյալներով Հայաստանում աղքատների թիվ ը կազմել է 29.4 տոկոս:

Հարցերի չպատասխանելու հանգամանքը ԱՎԾ պետը բացատրեց նաև նրանով, որ նախապես պայմանավորվածի համաձայն՝ իրեն առաջարկել են ընդամենը մի քանի րոպեում թվային ցուցանիշներ ներկայացնել:

Լրագրողները Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանից նաև հետաքրքրվեցին՝ ինչու են ԱՎԾ-ի ներկայացրած թվային տվյալները մշտապես վիճահարույց  լինում:
«Սպառողները տարբեր սպասումներ ունեն: Երբ մի ցուցանիշ է հրապարակվում, մեկի համար դա լավ լուր է, մեկի համար վատ լուր, մյուսի համար որևէ արժեք չունի: Եթե քննադատություն չեղավ, ապա դուք արթանացել եք կամ Հյուսիսային Կորեայում կամ ԽՍՀՄ-ում՝ 1937 թվականին»,- ասաց պաշտոնյան:

Placeholder
ԱՎԾ-ն զբաղվում է միայն փաստագրմամբ. կառույցի պետը՝ պատգամավորների հարցերին չպատասխանելու մասին