Ջավադյան. Կարագի մասին նոր ուսումնասիրությունները կտրուկ մեծացրեցին պահանջարկը
Տնտեսություն
14:01 23/01/2018
Հայաստան

Ջավադյան. Կարագի մասին նոր ուսումնասիրությունները կտրուկ մեծացրեցին պահանջարկը

Գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի քանի թվեր ներկայացրեց ու ամբիոնի մոտ կանգնած ԿԲ նախագահից  հետաքրքրվեց գնաճը հաշվելու մեթոդաբանությունից: Հիշեցնենք, որ Ջավադյանը հայտարարել էր՝ 2017-ին գնաճը կազմել է 2.6 տոկոս:

«Պաշտոնական տվյալներով սերուցքային կարագը թանկացել է 41տոկոսով, խոզի բուդը՝ 38 տոկոսով, խոզի միսը՝ 36 տոկոսով, լոլիկը՝ 31 տոկոսով, գառան միսը՝ 28 տոկոսով, կարտոֆիլը՝ 28 տոկոսով: Կա նաև գնանկումների ցանկը, էլի ներկայացնեմ առաջին հնգյակը՝ խառը կանաչու գինը նվազել է 48 տոկոսով, խնձոր՝ 38 տոկոսով, սխտորը՝ 22 տոկոսով, հնդկացորենը՝ 21.9 տոկոսով, կանաչ սոխը՝ 18.2 տոկոսով, տաքդեղը՝ 12.1 տոկոսով»,-նման թվեր հրապարակեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հարցրեց՝ ճի՞շտ է հասկացել, որ մի նժարի վրա դրել են թանկացումները, մյուսի վրա էժանացումները, ստացել միջին թիվ:

ԿԲ նախագահն ասաց, որ մեթոդաբանությունը ԱՎԾ տիրույթում է, չի կարծում, որ գնաճի հաշվառումը Հայաստանում այլ հիմքերով է, քան ցանկացած այլ երկրում:

Անդրադառնալով Փաշինյանի թվարկած ապրանքներից կարագին, Ջավադյանն ասաց, որ այդ ապրանքի մասով առանձին ուսումնասիրություններ են կատարվել:

«Անցած տարվա մայիս-հունիս ամիսներին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև մի քանի այլ հեղինակավոր կառույցներ հրապարակեցին հատուկ զեկույցներ: Պարզվում է, որ խոլեստերինի, առողջության հետ կապված այն վնասակարությունը որ մինչ այդ վերագրվում էր կարագին, այդքան էլ ճիշտ չի գնահատվել: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակը կարագը օգտակար է: Ձեթի օգտագործումը կանցեռոգեն բնույթ ունի»,-ասաց գլխավոր դրամատան ղեկավարը:

Նա նշեց, որ դրանից հետո կարագի պահանջարկն ու սպառումը կտուկ աճել է, Եվրոպայի մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Ջավադյան. Կարագի մասին նոր ուսումնասիրությունները կտրուկ մեծացրեցին պահանջարկը