Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյան
Քաղաքական
12:37 23/01/2018
Հայաստան

Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյան

Հանրապետական կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հավաստիացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը՝ անդրադառնալով թանկացումների թեմային:

«Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի», - ասաց Բեգլարյանը։

Դիտարկմանը, թե ինչու կուսակցության մոտ չի ստացվում մշակել ճիշտ քաղաքականություն և դուրս բերել հասարակությանը ճգնաժամից, Բեգլարյանը հակադարձեց. «Արվում է և շատ լավ է արվում»։

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է ժողովուրդը դժգոհ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դժգոհություն ամեն տեղ կա կա՝ և՛ մեզ մոտ, և՛ ավելի զարգացած երկրներում: Թանկացումները բոլորի վրա են ազդում է, ոչ թե մեկի կամ երկուսի: Ես կարողանում եմ նորմալ տնտեսագիտական վերլուծություն  անել: Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք»,- նշեց հանրապետական պատգամավորը։

Placeholder
Ինչքան ունենք, էնքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյան