Մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը
Կրթություն, գիտություն
12:16 23/01/2018
Հայաստան

Մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը

Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ քննարկել են համաշխարհային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում կրթության որակի բարելավման հիմնահարցերը:

Համաժողովի շրջանակում Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում են եղել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում առաջավոր փորձն ու մոտեցումները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից հնարավորությունները կրթության ոլորտում:

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի կրթության և նախարար Միխայիլ Չխենկելիի հետ: Նախարարները քննարկել են կրթական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, երկու երկրների բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի և մասնագիտական կրթության բնագավառում համագործակցության ընդլայնման հետ կապված:

 

Placeholder