«Կյանքը շարունակվում է». Մխիթարյանի հրաժեշտը՝ ՄՅՈւ-ի երկրպագուներին
Սպորտ
10:48 23/01/2018
Հայաստան

«Կյանքը շարունակվում է». Մխիթարյանի հրաժեշտը՝ ՄՅՈւ-ի երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:

«Կցանկանայի սրտանց շնորհակալություն ասել  «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողներին, աշխատակազմին և հատկապես երկրպագուներին՝  սիրո ու աջակցության համար: Ես վայելել եմ ձեր մեծագույն ակումբի հետ Եվրոպայի լիգան շահելու պատիվը: Ես միշտ մեծ գնահատանքով կհիշեմ այդ խաղը։ Կհիշեմ նաև «կարիճ» հարվածով իմ գոլը և ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս «Whoa Մխիթարյան» երգը:  Ես վայելել եմ ամեն րոպեն, որ անցկացրել և կիսել ենք միասին:

Իմ կարիերայի այս փուլում ես պետք է բավականություն ստանամ ինքս ինձնից և խաղամ: Ի խորոց սրտի շնորհակալություն և ամենալավն եմ մաղթում բոլորիդ: Կյանքը շարունակվում է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:


«Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Մենք հաջողություն ենք մաղթում Հենրիխ Մխիթարյանին տեղափոխության կապակցությամբ և շնորհակալություն հիշողությունների համար»:

Placeholder
«Կյանքը շարունակվում է». Մխիթարյանի հրաժեշտը՝ ՄՅՈւ-ի երկրպագուներին