Կարո Փայլանին ցանկանում են ներկայացնել Նոբելյան մրցանակի
Քաղաքական
16:00 23/01/2018
Հայաստան

Կարո Փայլանին ցանկանում են ներկայացնել Նոբելյան մրցանակի

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը հանդես է եկել դիմումով Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի մասին:

Տարածած հայտարարության մեջ նա մասնավորապես նշել է.

«Այս տարի մեր կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութուն») Կարո Փայլանին, մարդու՝ ով ողջ կյանքը նվիրել է հայ և մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում:
Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին:

Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջև հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ:

Եվ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը:

Դիմում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաև մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ մեր նախաձեռնությանը և ձայնը տալ Կարո Փայլանին: Խնդրում ենք նաև Ձեր կողմից ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին, որպես ժամանակաշրջանի մեծ մարդասերի և մարդկային իրավունքների պաշտպանի:
Հիշեցնենք, որ հայտը ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է, 2018 թ. Հունվարի 30-ը դրա եզրափակիչ օրն է»:

Placeholder
Կարո Փայլանին ցանկանում են ներկայացնել Նոբելյան մրցանակի