Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր
Մշակույթ
20:30 22/01/2018
Աշխարհ

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր

Հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը Classical Musical Award՝ Դասական երաժշտության միջազգային մրցույթի «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգի գլխավոր մրցանակի է արժանացել: Հաղթողների անունները տեղադրված են մրցույթի կայքէջում:

Դասական երաժշտության միջազգային մրցույթը տեղի է ունեցել հունվարի 18-ից 20-ը՝ Լյուքսեմբուրգում:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն առաջադրված է նաև «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Այն տեղի կունենա 2018-ի հունվարի 28-ին՝ ԱՄՆ Նյու Յորք քաղաքում:

Placeholder
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր