Խոսրով Հարությունյանը  գնաճը համարում է բարիք. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:26 24/01/2018
Հայաստան

Խոսրով Հարությունյանը գնաճը համարում է բարիք. «Ժամանակ»

Երեկ ԱԺ-ում կազմակերպված «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների քննարկումը ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն որևէ վտանգ չի տեսնում գնաճի մեջ, այլ ընդհակառակը՝ այն համարում է  բարեբախտություն։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ով վարում  էր խորհրդարանական լսումները, հայտարարեց, որ գնաճին չպետք է վերաբերվել որպես չարիքի, ավելին՝ այն բարիք է, քանի  որ նպաստում է  տնտեսության զարգացմանը։

Իսկ մի՞թե բարիքը շատ է լինում, ընդհակառակը՝ իշխանությունը խրախուսում է  գնաճը, քանի որ դրա միջոցով հնարավոր է  տնտեսական աճի իմիտացիա ստեղծել և ամենակարևորը՝ ավելի շատ հարկեր հավաքել»,-հավելել է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
Խոսրով Հարությունյանը գնաճը համարում է բարիք. «Ժամանակ»