Հայաստանի շախմատի առաջնությունների հաղթողները պարգևատրվել են
Սպորտ
13:46 24/01/2018
Հայաստան

Հայաստանի շախմատի առաջնությունների հաղթողները պարգևատրվել են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կատարել են  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:

Կանանց պայքարում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրել է  Մարիա Կուրսովան, 6 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը դարձել է արծաթե մեդալակիր (Ղուկասյանը արծաթե մեդալ էր նվաճել նաև 2017 թվականին), իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսել են 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր է ճանաչվել Գալոյանը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի տղամարդկանց չեմպիոն  է դարձել 18-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Հայկը Հայաստանի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ չեմպիոնն է,  իսկ   ամենաերիտասարդ չեմպիոնը Գաբրիել Սարգսյանն է, ով այդ կոչումը նվաճել է 17 տարեկանում

Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ եռյակի վերջում՝ Արման Փաշիկյանը:













Placeholder
Հայաստանի շախմատի առաջնությունների հաղթողները պարգևատրվել են