«Արսենալ»-ը Մխիթարյանի առաջին մարզումից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել
Սպորտ
11:52 24/01/2018
Աշխարհ

«Արսենալ»-ը Մխիթարյանի առաջին մարզումից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել

Լոնդոնի «Արսենալ»-ն իր պաշտոնական և ֆեյսբուքյան էջերում հրապարակել է թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանի առաջին մարզման տեսանյութն ու լուսանկարները:



Ինչպես երևում է տեսանյութից, զինագործները բավական ջերմ են ընդունում նորեկ ֆուտբոլիստին:

Թիմի մարզիչ Արսեն Վենգերը նախօրեին տված ասուլիսում խոսել է այն մասին, թե որտեղ է տեսնում Մխիթարյանին:

«Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում, բայց ես անձամբ նրան տեսնում եմ դաշտի միջնամասում: Ես կարծում եմ, որ նա մեր թիմի դինամիկային նոր որակ կհաղորդի»,-ասել է նա:























Placeholder
«Արսենալ»-ը Մխիթարյանի առաջին մարզումից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել