Բակո Սահակյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր
Քաղաքական
19:57 24/01/2018
ԼՂՀ

Բակո Սահակյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Placeholder
Բակո Սահակյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր