ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ուղիղ)
Քաղաքական
15:10 24/01/2018
Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ուղիղ)

«Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը մշտապես պահանջում է  զարգացում, վերաիմաստավորում: Այն չի կարող դոփել տեղում»,-այս պահին ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ հենց դրանով  պայմանավորված Հայաստանը գնաց բարեփոխումների իրականացման, իսկ դրան համակողմանի աջակցություն ցուցաբերեց Եվրոպայի խորհուրդը:

Նշեց նաև, որ ընտրությունների թափանցիկության ապահովման համար Հայաստանը դիմնեց աննախադեպ քայլի՝ հրապարակելով քվեարկության մասնակիցների ցուցակները:

«Ինչպես գիտեք, դա ընդունված պրակտիկա չէ, սակայն մենք դա արեցինք ընտրությունների նկատմամբ հանրության  առավել բարձր վստահության ապահովման համար»,-ասաց Սերժ Սարգսյան

ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայերեն ելույթին  ուղիղ հեռարձակմամբ կարելի է  հետևել այս հղումով, կամ այստեղ.

Placeholder
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ուղիղ)