Արարատի մարզպետը Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կկառուցի. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:13 25/01/2018
Հայաստան

Արարատի մարզպետը Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կկառուցի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ցանկանում է  Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կառուցել, որը կլինի Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գործող շուկայի այլընտրանք։

Ըստ թերթի, Հովտաշատի շուկայի սեփականատերը պաշտոնաթող գեներալ Մասոն է՝ Գևորգ Ենոքյանը։

«Գրիգորյանի հույս ունի, որ իրեն կհաջողվի գյուղացիներին համոզել առևտուր անել իր շուկայում՝ այդտեղ ավելի լավ պայմաններ ստեղծելով»,-հավելել է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
Արարատի մարզպետը Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կկառուցի. «Ժամանակ»