Կարեն Կարապետյան. Ուզում ենք, որ Վրաստանի միջով տարանցիկ ճանապարհը լինի կայուն
Տնտեսություն
17:18 25/01/2018
Տարածաշրջան

Կարեն Կարապետյան. Ուզում ենք, որ Վրաստանի միջով տարանցիկ ճանապարհը լինի կայուն

«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանի միջով անցնող ճանապարհն ու տարանցիկ փոխադրումը լինեն կայուն, քանի որ դրանից մեծապես կախված է մեր տնտեսությունը»,-Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարել է Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Լրատվամիջոցը հետաքրքրվել է, ինչքանո՞վ է իրատեսական այն, որ Ռուսաստանը կարող է բեռներ ուղարկել Հայաստան Ցխինվալիի շրջանով:

«Իսկապես,  մենք մեր հարևաններին ու ընկերներին խնդրում ենք դիտարկել այն հնարավորությունները, որպեսզի բեռների մատակարարումը չընդհատվի ոչ եղանակային պայմանների, ոչ էլ այլ պատճառներով: Օրինակ, 2016-ի դեկտեմբերին մենք մոտ կես ամիս չէինք կարողանում բեռներ ստանալ»,-ասել է վարչապետը:

Նրա խոսքով, դրանից ելնելով նման խնդրով են դիմել, որպեսզի ստիպված չլինեն արտաքին աշխարհի հետ կապող այլընտրանքային ուղիներ փնտրել:

«Դա ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հետաքրքրությունների շրջանակում է»,-ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Placeholder
Կարեն Կարապետյան. Ուզում ենք, որ Վրաստանի միջով տարանցիկ ճանապարհը լինի կայուն