Մահացել է երգչուհի և դերասանուհի Լյուդմիլա Սենչինան
Մշակույթ
12:20 25/01/2018
Հայաստան

Մահացել է երգչուհի և դերասանուհի Լյուդմիլա Սենչինան

Այսօր առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել  է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան:

«Ինտերֆաքս»-ը գրում է, որ այս մասին հայտնել է երգչուհու պրոդյուսեր Վլադիմիր Անդրեևը:
«Լյուդմիլա Պետրովնան այսօր առավոտյան ժամը 08:30-ին մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նա հիվանդ էր մեկուկես տարի»,- ասել է Անդրեևը:

Սենչինան խորհրդային և ռուս երգչուհի էր ու դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի: Երգչուհին լայն ճանաչում է ստացել «Մոխրոտիկը» երգի կատարումով։

Placeholder
Մահացել է երգչուհի և դերասանուհի Լյուդմիլա Սենչինան