Երկու աշակերտ ունեցող Մեծաձորի հիմնական դպրոցը լուծարվեց
Կրթություն, գիտություն
11:55 25/01/2018
Հայաստան

Երկու աշակերտ ունեցող Մեծաձորի հիմնական դպրոցը լուծարվեց

ՀՀ կառավարությունն  այսօրվա նիստում հաստատեց «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ նշեց, որ Արագածոտնի մարզի Մեծաձորի հիմնական դպրոցում սովորում է երկու աշակերտ՝ երկրորդ և ութերորդ դասարաններում, իսկ ուսուցիչների, վարչական և սպասարկման  անձնակազմը բաղկացած է  9 հոգուց:

«Դպրոցում բնականոն հանրակարթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը»,- ասաց նախարարը:

Այսպիսով, ըստ որոշման, աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել  Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13,0 մլն դրամ:

Placeholder