Կարասին. Հայաստանի խնդրանքով Ռուսաստանն ու Վրաստանը կիրականացնեն երկկողմ համաձայնագիրը
Քաղաքական
17:50 25/01/2018
Աշխարհ

Կարասին. Հայաստանի խնդրանքով Ռուսաստանն ու Վրաստանը կիրականացնեն երկկողմ համաձայնագիրը

Հաջորդ շաբաթ Պրահայում տեղի կունենան ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի ու  Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի բանակցությունները:

«Կոմերսանտ»-ին  տված հարցազրույցում Կարասինը նշել է, որ դրանց գլխավոր թեման կլինի 2011-ին Ռուսաստանի ու Վրաստանի միջև կնքված առևտրի վերաբերյալ համաձայնագրի իրականացումը: Խոսելով դրա իրականացումից՝ Մոսկվայի ակնկալիքների մասին, Կարասինն ասել է, որ մեծ հույսեր են կապում դրա հետ.

«Մեր հաշվարկներով, այն մեծ խթան կհանդիսանա տարածաշրջանի առևտրի համար»,-ասել է փոխարտգործնախարարը՝ ավելացնելով, որ փորձում են արագ ավարտին հասցնել ներպետական գործընթացները, որպեսզի առաջիկա ամիսներին ստորագրեն անհրաժեշտ փաստաթղթերը:
«Դրանից հետո համաձայնագիրը կսկսի գործել»:

ԶԼՄ լրագրողի այն հարցին, ճի՞շտ է հասկացել, այդ համաձայնագրի իրականացման գլխավոր շահառուն դառնալու է Հայաստանը,  այսինք Մոսկվան այդ քայլին գնում է ոչ այնքան իր համար, ինչքան Երևանի խնդրանքով, Կարասինն արձագանքել է.

«Հայաստանը մեզ իսկապես խնդրել է: Բայց այս դեպքում խոսքը երկկողմ՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնագրի մասին է, որ կնքցում է Շվեյցարիայի աջակցությամբ: Այն երրորդ երկրների՝ այդ թվում Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հանրապետությունների համար պարտավորություններ չի ներառում»:


 

Placeholder
Կարասին. Հայաստանի խնդրանքով Ռուսաստանն ու Վրաստանը կիրականացնեն երկկողմ համաձայնագիրը