Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը համաքայլ են ընթանում
Սպորտ
13:00 25/01/2018
Հայաստան

Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը համաքայլ են ընթանում

Ջիբլարթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) երկրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Շարմա Հեմանտին:

ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Գերգելի Անտալիի (Հունգարիա) հետ:

Երկու տուրից հետո Արոնյանը և Մկրտչյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 36-րդ և 137-րդ տեղերը:

Այսօր երրորդ տուրում Լևոնը կխաղա Սառա Հոլտի (Գերմանիա), Լիլիթը՝ Ֆաբիեն Լիբիժևսկու (Ֆրանսիա) հետ:

Placeholder
Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը համաքայլ են ընթանում