ԱԶԲ նախագահն 2018թ. առաջին կիսամյակում կայցելի Հայաստան
Տնտեսություն
12:40 26/01/2018
Հայաստան

ԱԶԲ նախագահն 2018թ. առաջին կիսամյակում կայցելի Հայաստան

Դավոսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոն հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել է, որ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման հարցում:

ԱԶԲ նախագահը նշել է, որ իրենց կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների հաջող ընթացքը թույլ է տալիս խոսել ավելի մեծ ծավալով ծրագրերի իրագործման մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն:

Կարեն Կարապետյանը Թեքհիկո Նակաոյին հրավիրել է այցելել Հայաստան, և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱԶԲ նախագահն իր այցը կկատարի 2018թ. առաջին կիսամյակում:

Placeholder
ԱԶԲ նախագահն 2018թ. առաջին կիսամյակում կայցելի Հայաստան