Երևանի տրանսպորտի նոր ցանցի համար 100 միլիոն դոլարից ավելի ներդրում պետք է արվի. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:13 26/01/2018
Հայաստան

Երևանի տրանսպորտի նոր ցանցի համար 100 միլիոն դոլարից ավելի ներդրում պետք է արվի. «Հրապարակ»

Երևանի տրանսպորտի նոր ցանցը  նախագծել են բրիտանացիք, Արմեն Սարգսյանը կապ ունի՞ դրա հետ՝ «Հրապարակ»-ը հարցրել է պատասխանատուներից մեկին: «Իհարկե` ոչ։ Տենդեր էր հայտարարվել, հաղթեցին բրիտանացիք»:

Հարցին՝ փաստորեն, այդ ոլորտը ևս կմոնոպոլացվի, և հայ օլիգարխներից որևէ մեկը կդառնա նոր օպերատորը. արդեն գիտե՞ք ով է լինելու, թերթի զրուցակիցը պատասխանել է. «Չեմ կարծում, թե մերոնք վերցնեն էդ ոլորտը։ Հոլանդացիք են հետաքրքրություն հանդես բերում` իրենք ունեն 18 մետրանոց ավտոբուսներ. մրցույթը շահողը պետք է նաև ավտոբուսներ ունենա, կարողանա ապահովել 5 րոպեն մեկ կանգառին ավտոբուս մոտեցնելու խնդիրը, հայաստանյան գործարարները չեն կարող նման տեխնոլոգիայի տիրապետել, նման «աբյոմ» ապահովել»:

Հարցին՝ ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, թերթի աղբյուրը պատասխանել է. «100 միլիոն դոլարից ավելի»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Երևանի տրանսպորտի նոր ցանցի համար 100 միլիոն դոլարից ավելի ներդրում պետք է արվի. «Հրապարակ»