Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս պահին շուկայում նկատվում է թռչնամսի և հավկիթի գների նվազում. Սերգեյ Ստեփանյան
«Տեղական թռչնաբուծությունը մեզ համար շատ կարևոր ճյուղ է և զարգացման մեծ ներուժ ունի»,- այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ այսօր տեղական թռչնաբուծական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Ձեզ հետ մեկ տարի առաջ ենք հանդիպում ունեցել և այսօր ցանկանում ենք համատեղ քննարկել և հասկանալ` ինչպիսին է ոլորտում ընթացիկ իրավիճակը և ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել` միտված ոլորտի զարգացմանը»,- ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է նախարար Առաքելյանը:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշել է, որ թեև 2017 թվականը դժվար տարի էր, սակայն թռչնաբուծության ոլորտում նախորդ տարվա համեմատ կարողացել են աճ ապահովել, միաժամանակ այս պահին շուկայում նկատվում է թռչնամսի և հավկիթի գների նվազում:
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նոր ստեղծված տեղական արտադրողներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման և մի շարք այլ հարցեր, կարևորել են հանրապետությունում պետական աջակցությամբ տոհմային տնտեսության ստեղծումը, ինչը կնվազեցնի տեղական արտադրողների կախվածությունը ներմուծումից և արտադրանքի ինքնարժեքը: