Թուրքական ռադիոկայանը տուգանվել է Ալիևների հասցեին եթերից հնչած վիրավորական արտահայտության համար
Քաղաքական
17:14 26/01/2018
Տարածաշրջան

Թուրքական ռադիոկայանը տուգանվել է Ալիևների հասցեին եթերից հնչած վիրավորական արտահայտության համար


Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը խիստ պատժամիջոցներ է կիրառել թուրքական «Show Radyo» ռադիոկայանի նկատմամբ՝ եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ վերաբերյալ վիրավորական արտահայտություններ հնչելու համար:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ խորհրդի հունվարի 25-ի նիստում որոշում է կայացվել եկամուտի 5 տոկոսով տուգանել ռադիոկայանին, ինչպես նաև ռադիոկայանի վրա պարտավորություն է դրվել 5 անգամ դադարեցնել հաղորդման եթերը, որի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտությունները:

Աղբյուրը տեղեկացնում է, որ եկամտի 5 տոկոսի չափով տուգանքը Թուրքիայում ռադիոկայանների նկատմամբ կիրառվող ամենախիստ նյութական պատիժն է:

Նշվում է, որ 1 տարվա ընթացքում ևս մեկ անգամ ռադիոկայանի եթերից վիրավորանքներ հնչելու դեպքում, 10 օրով կկկասեցվի դրա եթերը, 3-րդ անգամ կրկնվելու դեպքում ռադիոկայանը կզրկվի հեռարձակման լիցենզիայից:

Ավելի վաղ էլ Ադրբեջանում դադարեցրել էին թուրքական «FOX Tv» հեռուստաընկերության հեռարձակումը: Դրա պատճառն էլ դարձել էր այն, որ հեռուստաընկերության լրատվական ծրագրի հաղորդավարը ծաղրանքով էր հայտնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի՝ երկրի փոխնախագահի պաշտոնում նշանակվելու լուրը:

 

Placeholder
Թուրքական ռադիոկայանը տուգանվել է Ալիևների հասցեին եթերից հնչած վիրավորական արտահայտության համար