Հրուշակեղենը կթանկանա. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:49 27/01/2018
Հայաստան

Հրուշակեղենը կթանկանա. «Ժողովուրդ»

Բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ հանդիսանալ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը նշել է, թե հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետևանքները թողնի դիզվառելիքի և սեղմված գազի թանկացումը:

«Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, որովհետև հրուշակեղենի առաքումը հիմնականում տրանսպորտով է իրականացվում: Իսկ այդ տրանսպորտն էլ աշխատում է դիզվառելիքով: Հրուշակեղենի գին դեռևս չենք բարձրացրել, բայց արդեն զգում ենք, որ շուտով կաշխատենք վնասով»,- ասել է նա` հավելելով որ առաջիկայում կամփոփեն հունվար ամսվա ցուցանիշները և որոշում կկայացնեն:

Մասնագետների պնդմամբ` նույն խնդրի առաջ են կանգնած մի շարք այլ տնտեսվարողներ ևս, ու եթե ոչ առաջիկա օրերին, ապա առնվազն առաջիկա ամիսներին նրանք էլ կամաց-կամաց կսկսեն բարձրացնել իրենց արտադրանքի գները:

Placeholder
Հրուշակեղենը կթանկանա. «Ժողովուրդ»