Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ-ը Փհենչհանի Օլիմպիական խաղերին կուղարկի պատմության մեջ ամենամեծ թվով հավաքականը։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ազգային հավաքականի մեջ մտնում է 135 տղամարդ և 107 կին, որոնք հանդես կգան բոլոր մարզաձևերում։ Նրանց թվում 10 օլիմպիական չեմպիոններ կան։
Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-ից 25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում:
Նշենք որ, Օլիմպիական խաղերի դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը: