Շերը՝ բոլոր ժամանակների 15 ամենահարուստ երաժիշտների ցուցակում է
Մշակույթ
19:21 29/01/2018
Հայաստան

Շերը՝ բոլոր ժամանակների 15 ամենահարուստ երաժիշտների ցուցակում է

Հայազգի հայտնի երգչուհի, դերասնուհի և երաժշտական պրոդյուսեր Շերլին Սարգսյանը՝ Շերը, ներառվել է բոլոր ժամանակների 15 ամենահարուստ երաժիշտների ցանկում։

«Շերն այն քիչ արտիստներից է, ով միաժամանակ ստացել է «Օսկար», «Գրամի», «Էմմի»  և 3 «Ոսկե գլոբուս» կինոյի, երաժշտության և հեռուստատեսության բնագավառում, ինչպես նաև եղել է պատմության մեջ միակ կատարողը, ում երգերը  հինգ տասնամյակ զբաղեցրել են ԱՄՆ-ի հիթ շքերթների առաջին հորիզոնոկանը»,- այս մասին գրում է Vestifinance.ru-ն։

71-ամյա Շերի կարողությունը գնահատվում է 350 միլիոն դոլար, ինչը թույլ է տվել նրան 12-րդ տեղը գրավել ժամանակի ամենահարուստ երաժիշտների վարկանիշային ցուցակում։

Placeholder