Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում
Սպորտ
13:52 30/01/2018
Հայաստան

Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում

Ամառային և ձմեռային վերջին երկու օլիմպիական խաղերում աշխատելու նպատակով նաև տարբեր երկրներից  դոպինգ սպաներ են հրավիրվում, որպեսզի Խաղերի ժամանակ մարզիկների դոպինգ ստուգման որակն ավելի բարձր լինի:

Հակադոպինգային կազմակերպություններն օլիմպիական խաղերից առաջ, համապատասխան, հրավեր-նամակ են ստանում, որով առաջարկվում է հնարավոր թեկնածուների գիտելիքների, աշխատանքային փորձի և այլ մասնագիտական որակների մասին հանգամանալից տեղեկություններ ուղարկել:

«Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի, և մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության և գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որևէ լրացուցիչ հարցի և խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ»-ՀԱՕԿ լրատվականին ասել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Անժելա Սահակյանն օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում:

Placeholder
Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում