Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը մոտենում է առաջատարներին
Սպորտ
13:25 30/01/2018

Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը մոտենում է առաջատարներին

Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Նայջել Շորթին (Անգլիա):

ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, Լիլիթ Մկրտչյանն առանց խաղի կես միավոր է ստացեկլ (մրցաշարի կանոնակարգի համաձայն, ցանկության դեպքում նա կարող էր հանգստյան օր ընտրել, որի համար կես միավոր է տրվում):

Յոթ տուրից հետո Արոնյանը 5.5 միավորով 7-րդ տեղում է, իսկ Լիլիթը 4-ով՝ 88-րդ:

 

Placeholder
Tradewise Chess Festival. Լևոն Արոնյանը մոտենում է առաջատարներին