Շատ կարևոր է, երբ մարզիչը քեզ հարգում է. Մխիթարյան
Աշխարհում
16:55 30/01/2018
Աշխարհ

Շատ կարևոր է, երբ մարզիչը քեզ հարգում է. Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը կիսվել է իր նոր թիմի մասին կարծիքով։

«Իհարկե, շատ կարևոր է, երբ մարզիչը քեզ հարգում է։ Գիտեմ, որ Վենգերը պահանջկոտ մասնագետ է, նրան դուր է գալիս, երբ խաղացողներն իրենց մեջ նոր բացահայտումներ են անում։ Նա եղել է այն պատճառներից մեկը, որի համար ես տեղափոխվել եմ «Արսենալ»։ Բոլորը գիտեն, որ նա հիանալի մենեջեր է»,- Sports.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Մխիթարյանը։

Ֆուտբոլիստը նաև նշել է, որ վաղուց գիտի Վենգերին և իր որոշման մեջ անգամ չի կասկածել։
«Կարծում եմ, որ «Արսենալ»-ի ֆուտբոլը կարող է դառնալ հարձակվողական ոճը նախընտրող յուրաքանչյուր խաղացողի երազանքը»,- նշել է Մխիթարյանը։

Նշենք, որ այսօր Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի «Պրեմիեր լիգա»-ի 25-րդ տուրի շրջանակում իր առաջին խաղը կանցկացնի «Արսենալ»-ի կազմում։

Placeholder
Շատ կարևոր է, երբ մարզիչը քեզ հարգում է. Մխիթարյան