Ցածր պահանջարկի պատճառով Apple-ը կկրճատի iPhone X-ի արտադրությունը
Տնտեսություն
18:57 30/01/2018
Աշխարհ

Ցածր պահանջարկի պատճառով Apple-ը կկրճատի iPhone X-ի արտադրությունը

Apple կորպորացիան կիսով չափը կկրճատի iPhone X-ի նոր սմարթֆոնի արտադրությունը՝ ցածր պահանջարկի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Nikkei թերթին:

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է այս տարվա հունվար-մարտին նոր սմարթֆոնի արտադրությունը 40 մլն-ից կրճատել մինչ 20 մլն-ի:

Ընկերությունից հայտնել են, որ այդ մասին արդեն ծանուցել են համալրող մասերի մատակարարներին, որոնց թվում կան ճապոնական ընկերություններ:

Նշվում է, որ ռազմավարության վերանայման հիմնական պատճառը  դարձել է նախորդ տարվա վերջին տոնական շրջանում առաջատար մոդելի թույլ վաճառքները հիմնական շուկաներում՝ Եվրոպայում, Չինաստանում և ԱՄՆ-ում:

Placeholder
Ցածր պահանջարկի պատճառով Apple-ը կկրճատի iPhone X-ի արտադրությունը