Լևոն Արոնյանը կես միավորով զիջում է առաջատարին
Սպորտ
12:47 31/01/2018
Հայաստան

Լևոն Արոնյանը կես միավորով զիջում է առաջատարին

Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) ութերորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ (ՌԴ), իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվել է  Շարդուլ Գագարեին (Հնդկաստան):

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Արոնյանը ութ տուրից հետո 6 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը, Մկրտչյանը 4-ով՝ 121-րդ հորիզոնականում է:

Այսօր իներորդ տուրում Արոնյանը կխաղա Սեթհուրամանի (Հնդկաստան) հետ, իսկ Մկրտչյանը՝ Էլիզաբեթ Հապալայի (Ավստրիա):

 

Placeholder
Լևոն Արոնյանը կես միավորով զիջում է առաջատարին