Բակո Սահակյանն ու Արշալույս Թարվերդյանը միջբուհական համագործակցության հարցեր են քննարկել
Կրթություն, գիտություն
17:31 01/02/2018
ԼՂՀ

Բակո Սահակյանն ու Արշալույս Թարվերդյանը միջբուհական համագործակցության հարցեր են քննարկել

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացման, հայկական երկու պետությունների միջբուհական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Նախագահը կարևորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ փոխգործակցությունը՝ այն համարելով պահանջված Արցախի համար:

Հանդիպմանը մասնակցել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Placeholder
Բակո Սահակյանն ու Արշալույս Թարվերդյանը միջբուհական համագործակցության հարցեր են քննարկել