«Ֆորս մաժորներ» հեռուստասերիալը Մեգան Մարքլին փոխարինող է գտել
Մշակույթ
18:49 01/02/2018
Աշխարհ

«Ֆորս մաժորներ» հեռուստասերիալը Մեգան Մարքլին փոխարինող է գտել

Ամերիկյան «Ֆորս մաժորներ» («Suits») սերիալը փոխարինող է գտել Մեգան Մարքլին, որը յոթերորդ եթերաշրջանից հետո հեռանալու է հեռուստանախագծից՝ արքայազն Հարրիի հետ ամուսնանալու համար: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով  Variety-ին:

Ըստ աղբյուրի՝ որոշում է կայացվել, որ հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում կհայտնվի  նոր հերոսուհի Սամանտա Ուիլերը, որի դերը կկատարի «Կրքի անատոմիա» հեռուստասերիալի աստղ, «Էմմի»-ի մրցանակակիր Քեթրին Հեյգլը:

Սցենարի համաձայն՝ Ուիլերը լինելու է Pearson Specter Litt իրավաբանական ընկերության նոր գործընկերը: Նա կդառնա կամ լավագույն դաշնակից, կամ ընկերության ազդեցիկ հակառակորդ:

Նոր եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն ապրիլին Տորոնտոյում:

Placeholder
«Ֆորս մաժորներ» հեռուստասերիալը Մեգան Մարքլին փոխարինող է գտել