Պիցցան ճանաչվել է ամենաօգտակար նախաճաշ
Առողջություն
11:00 01/02/2018
Աշխարհ

Պիցցան ճանաչվել է ամենաօգտակար նախաճաշ

Առողջ սննդի ամերիկացի մասնագետները պիցցան ավելի օգտակար նախաճաշ են ճանաչել, քան կաթով փաթիլները։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։

«Հավանաբար ձեզ կզարմացնի, որ պիցցայի միջին չափի կտորի և կաթով փաթիլների մեկ ափսեի մեջ նույն քանակի կալորիաներ են պարունակվում»,- The Independent-ին ասել է արտոնագրված սննդաբան Չելսի Էմերը։ Նրա խոսքով, փաթիլների մեջ սպիտակուց և օգտակար ճարպեր գրեթե չկան, սակայն շատ մեծ քանակությամբ շաքար կա։

«Պիցցայի մեջ շատ ավելի սպիտակուցներ կան, այնպես որ, այն ձեզ էներգիայով կապահովի ամբողջ առավոտ։ Դրա մեջ ավելի շատ ճարպեր և ավելի քիչ շաքար կա»,- ասել է սննդաբանը՝ հիշեցնելով, որ մարդիկ հազվադեպ են բավարարում մեկ կտոր պիցցայով, և այդ ուտելիքը ամեն դեպքում չի կարելի օգտակար համարել։

Placeholder
Պիցցան ճանաչվել է ամենաօգտակար նախաճաշ