Մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն.վարչապետը՝  գործադիր մարմինների ղեկավարներին
Քաղաքական
10:27 01/02/2018
Հայաստան

Մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն.վարչապետը՝ գործադիր մարմինների ղեկավարներին

«Ներկայումս մեր կողմից ուսումնասիրվում են Հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականին կատարված աշխատանքները, գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրերի իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները»,- այս մասին գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը, վարչապետը հանձնարարեց 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները։

«Կարծում եմ՝ պարզ ձևակերպված է. թվեր, մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն»,-նշեց Կարեն Կարապետյանը:

 

Placeholder
Մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն.վարչապետը՝ գործադիր մարմինների ղեկավարներին