Հայաստանը ռուսների համար բյուջետային հանգստի առավել պահանջված ուղղություններից է
Տնտեսություն
19:30 01/02/2018
Հայաստան

Հայաստանը ռուսների համար բյուջետային հանգստի առավել պահանջված ուղղություններից է

Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում բյուջետային հանգստի առավել պահանջված ուղղությունը Բելառուսն է: «Լենտա.ռու»-ի  փոխանցմամբ, նման տվյալներ է հրապարակել ավիատոմսերի օնլայն ամրագրմամբ զբաղվող Skyscanner ծառայությունը:

Առավել պահանջված ուղղությունների տասնյակում Հայաստանը հինգերորդն է՝  Մոլդովայից, Աբխազիայից, Հնդկաստանից հետո:

Հնդկաստանում միջին վիճակագրական ռուսաստանցու համար 14-օրյա հանգիստն արժե 85 հազար ռուբլի: Դրանում ներառված են թռիչքի,  որը կեցության, սննդի ծախսերը: Հայաստանում հանգստանալու համար մի քիչ ավելի շատ գումար է պետք՝ 85.5 հազար ռուբլի:

Տասնյակում ընդգրկված են նաև Ադրբեջանը, Թուրքիան, Նեպալը, Ալբանիան, Հունգարիան:
Նշենք, որ 1 ռուբլին այսօրվա փոխարժեքով կազմում է 8. 48 դրամ:
 

Placeholder
Հայաստանը ռուսների համար բյուջետային հանգստի առավել պահանջված ուղղություններից է