Հայաստանում 2017 թվականին կոնյակի արտադրությունն աճել է 39.4%-ով
Տնտեսություն
20:02 01/02/2018
Հայաստան

Հայաստանում 2017 թվականին կոնյակի արտադրությունն աճել է 39.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 30 010.6 հազար լիտր կոնյակ:

Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 2016 թ-ի համեմատ  կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են 39.4%-ով:

Նշենք, որ  2016թ-ին  հանրապետությունում արտադրվել է 21 529.2 հազ. լիտր կոնյակ:

Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2015թ-ին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով: Եթե 2014թ-ին հանրապետությունում արտադրվել էր 18 708.9 հազար լիտր կոնյակ, ապա 2015թ-ին՝ 16 947.6 հազար լիտր:

Placeholder
Հայաստանում 2017 թվականին կոնյակի արտադրությունն աճել է 39.4%-ով