Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ջիբրալթարում այսօր ավարտող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) իներորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Սեթհուրամանին (Հնդկաստան):
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ վերջին տուրից առաջ Արոնյանը 7 միավորով Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա), Ռիչարդ Ռապպորտի (Հունգարիա) և Դանիիլ Դուբովի (ՌԴ) հետ բաժանում է 1-ից 5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը 4-րդ տեղում է:
Լիլիթ Մկրտչյանը սևերով առավելության է հասել Էլիզաբեթ Հապալայի (Ավստրիա) նկատմամբ և 5 միավորով գտնվում է 100-րդ հորիզոնականում:
Այսօր տասներորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Նակամուրայի, Մկրտչյանը՝ Լուկա Մորոնիի (Իտալիա) հետ: