Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արցախի չորս երեխա ունեցող ընտանիքները 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն կստանան ռուսաստաբնակ բարերար Սամվել Կարապետյանի կողմից: «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցմամբ, արդեն 2-րդ տարին է, որ բարերարը միացել է նաև Արցախում ծնելիության խթանման ծրագրին։
Փետրվարի 3-ին, ժամը 14.00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա համերգ-միջոցառում՝ նվիրված այդ իրադարձությանը:
Միջոցառմանը ներկա են լինելու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, «Տաշիր» խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ինչպես նաև շահառու բոլոր ընտանիքների ներկայացուցիչները:
«Ի դեպ, բարերարն այսուհետ Արցախում նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի է կոչելու հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով»,-տեղեկացնում են հիմնադրամից: