Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուբեն Վարդանյանը կմասնակցի Ռուսաստանում tax free օպերատորի ստեղծմանը
Tax free համակարգի ամենախոշոր օպերատորներից շվեյցարական Global Blue-ն որոշել է ռուսական շուկայում միայնակ չաշխատել: Այստեղ ընկերությունն իր բիզնեսը զարգացնելու է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ: Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով եվրոպական ընկերության տարածած հաղորդագրությունը:
«Global Blue-ի փորձն անհրաժեշտ է ծրագրի հաջող իրականացման համար»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:
Համակարգը, որը ենթադրում է մաքսազերծ առևտուր, կգործարկվի պրեմիում կարգի առևտրի կենտրոններում: Ընկերությունը համագործակցելու է հայտնի ապրանքանիշերի հետ, այն արդեն կնքած պայմանագրեր ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում գործող տնտեսվարողների հետ: Այդ կենտրոններից գնված ապրանքի համար վճարած ԱԱՀ-ն հետ կվերադարձնեն: Վարդանյանը նշել է, որ համակարգը օտարերկրյա զբոսաշրջիկների համար լրացուցիչ արժեք կլինի, այն կարող է ազդել նաև նրանց՝ Ռուսաստանի ընտրության վերաբերյալ որոշման վրա, այդ երկիրը դիտարկելով որպես շոփինգ ուղղություն:
Շվեյցարական ընկերությունն արդեն աշխատում է Ճապոնիայում, Լիբանանում, Մալազիայում, Թուրքիայում:
Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի վիճակագրության պետական մարմնի տվյալներով վերջին տարիներին ուղևորահոսքը չի ավելանում: 2017-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստան է այցելել 19 մլն զբոսաշրջիկ, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ 3 տոկոսով քիչ է: