«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է
Օրվա մամուլ
09:43 02/02/2018
Հայաստան

«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը:

ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան մաքսատների վարչություններին:

Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն:Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժիններ: Ամեն բաժին իր հերթին ուներ ղեկավար, իսկ վարչությունը ղեկավարում էր Գեղամ Մովսիսյանը, որը ԱԱԾ-ի օպերից հասել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի, ապա լուծարված վարչության պետի պաշտոնին:

Այսինքն, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին «Գազպրոմ»-ից էր եկել ՊԵԿ:Ի դեպ, ՊԵԿ-ի Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է: Թամրազյանը մինչ այս աշխատում էր որպես «Զվարթնոց» մաքսատան պետ:

Հետաքրքիր է, այս վերադասավորման արդյունքում նախկին վարչապետի փեսան կմնա՞ ՊԵԿ-ում, թե՞ ոչ»:

Placeholder
«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է