Նախարար. Հայաստանյան խավիարի արտահանման ծավալներն ավելացել են
Տնտեսություն
13:33 02/02/2018
Հայաստան

Նախարար. Հայաստանյան խավիարի արտահանման ծավալներն ավելացել են

2017 թվականին նախորդ տարվա համեմատ ձկնամթերքի, այդ թվում` խավիարի արտահանման ծավալներն աճել են : Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության մի շարք երկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Միաժամանակ արտաքին շուկայում հայկական արտադրանքի պահանջարկի ավելացման հաշվին նախադրյալներ են ստեղծվում տեղական ձկնամթերքի արտադրության ծավալների ավելացման համար»,-ասել է նախարարը:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ում բուծվող իշխանազգի և թառափազգի ձկնատեսակների գնագոյացմանը և շուկայական գների ձևավորմանը: Ձկնաբույծները նշել են, որ գործող գնի նվազեցումն անբարենպաստ պայմաններ կստեղծի ձկնաբուծական արտադրանքի ծավալների ավելացման և ոլորտի հետագա զարգացման համար:

Քննարկվել են նաև ձկնաբուծարաններում արտադրական հզորությունների բարձրացման միջոցով տեղական ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ձկնաբուծարաններում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին շուկայում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի ձկնաբուծության ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանը հանձանարարել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը` «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ սեղմ ժամկետում մշակել ձկնաբուծության զարգացմանն ուղղված   ծրագրային փաթեթ, որում ընդգրկված կլինեն ոլորտի բոլոր առաջնահերթություններն ու գերակա խնդիրները` այն քննարկման դնելու նպատակով:
 

Placeholder
Նախարար. Հայաստանյան խավիարի արտահանման ծավալներն ավելացել են