«Ժամանակ». Անակնկալ «Հայփոստ»-ից
Օրվա մամուլ
09:40 02/02/2018
Հայաստան

«Ժամանակ». Անակնկալ «Հայփոստ»-ից

«Ժամանակ»-ը գրում է, որ անցած տարեվերջից «Հայփոստը» Հայաստանից փաթեթներ արտահանող ձեռներեցներին տհաճ անակնկալ է մատուցում:

Մինչև 2017թ-ի նոյեմբերի 10-ը մինչև 100 գրամ կշռող փաթեթների առաքման արժեքը կազմել է  1580 դրամ, իսկ այժմ  դարձել է 3830 դրամ: Փոքր հուշանվերներ, կախազարդեր արտադրող  և արտահանող  անձինք ստիպված են խմբերով միանալ և ամիսը  մեկ-երկու անգամ հասնել Վրաստան ու այնտեղից առաքում իրականացնել:

«Փաստորեն, ազգային հերոս Էռնեկյանի ընկերությունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի հայ արտադրողները մրցունակ չլինեն ինտերնետ առևտրի ոլորտում»,- գրում է թերթը:
 

Placeholder
«Ժամանակ». Անակնկալ «Հայփոստ»-ից