Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետի հետ
Տնտեսություն
18:21 02/02/2018
Հայաստան

Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետի հետ

Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ:

Կառավարության տեղեկատվության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ վարչապետները Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական կապերի խորացման հարցեր են քննարկել՝ երկուստեք ընդգծելով գործարար կապերի հաստատման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նշվել է, որ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերը լինելու են երկկողմ միջգերատեսչական խմբի գործունեության առանցքում: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Placeholder
Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետի հետ