Բրազիլիայի նախագահին թոշակ չեն տվել՝ մահացած համարելով
Տնտեսություն
12:00 02/02/2018
Աշխարհ

Բրազիլիայի նախագահին թոշակ չեն տվել՝ մահացած համարելով

Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը նախորդ տարվա նոյեմբերի և դեկտեմբերի թոշակը չի ստացել, որովհետև պետական մարմիններին չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ ողջ է: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Բրազիլական օրենսդրության համաձայն՝ թոշակառուն ամեն տարի պետք է թարմացնի նշված վճարումների կազմակերպման համար պատասխանատու մարմիններում իր գրանցումը: Ի ծննդյան ամսվա ընթացքում թոշակառուն պարտավոր է տեղեկացնել, որ դեռ ողջ է:

77-ամյա Թեմերը թոշակի է անցել դեռ 1999 թ.՝ 58 տարեկանում, այն ժամանակ նա Սան-Պաուլույի դատախազի պաշտոնն էր զբաղեցնում: Նրա համար նախատեսված ամենամսյա թոշակի չափը 14 216 դոլար է: Բայց քանի որ նա զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը և ստանում է համապատասխան աշխատավարձ, Այդ գումարը ժամանակավորապես իջեցվել է մինչև 7 հազար դոլար:

Թեմերը չի կարողացել անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ժամանակի սղության պատճառով, սակայն այժմ արդեն բոլոր փաստաթղթերն ուղարկված են:

Placeholder
Բրազիլիայի նախագահին թոշակ չեն տվել՝ մահացած համարելով