Ազիզ Թամոյան. Արմեն Սարգսյանը արժանի է այդ պաշտոնին. ՀԺ
Օրվա մամուլ
09:45 03/02/2018
Հայաստան

Ազիզ Թամոյան. Արմեն Սարգսյանը արժանի է այդ պաշտոնին. ՀԺ

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին,  ասել է, որ նա արժանի է այդ պաշտոնին:

Թամոյանի փոխանցմամբ, Սարգսյանը վարչապետ եղած ժամանակահատվածում հետաքրքրվել է եզդիների խնդրով: Միության դեկավարը կարծում է, որ Սարգսյանը եթե ընտրվի նախագահ, կրկին իրենց չի անտեսի:

«Նա վարչապետ աշխատեց 4 ամիս, բայց մենք այդ ընթացքում հանդիպեցինք, խոսեցինք եզդի համայնքի խնդիրների մասին, քննարկեցինք մեր մշակութային հարցերը: Նա ինտերնացիոնալ մարդ է: Նրա վարորդն այդ ժամանակ եզդի էր, անունն էլ Քյարամ, ասում էր, որ Արմեն Սարգսյանը լավ մարդ է, շատ մարդկային»,- ասաց Ազիզ Թամոյանը: 

Placeholder
Ազիզ Թամոյան. Արմեն Սարգսյանը արժանի է այդ պաշտոնին. ՀԺ