Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին իր կածիքով։
«Մենք միշտ Քրիշտիանուից ավելի շատ ենք ակնկալելու, քան մնացածից, քանի որ նա նա թիմի ուղենիշն է։ Երբ ավարտվի խաղը, մարդիկ միշտ կարող են ասել, Ռոնալդուն կարող էր ավելին անել։ Ես գոհ եմ նրանից և մյուս խաղացողներից։ Եթե բարդ պահեր են լինում, դրանք մրցաշրջանի մի մասն են։ Մենք պետք է պոզիտիվ լինենք, և վերջիվերջո, ես չեմ նայում անցյալի ձեռքբերումներին։
Վալենսիայում նախկին խաղը դրական տպավորություն է թողել։ «Լևանտե»-ի հետ ևս մեկ խաղ ունենք անցկացնելու, որպեսզի ցույց տանք, որ մենք ավելին ենք ուզում»,- Sports.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Զիդանը։